Մենյու
Համաշխարհային Մաքրության Օրը Հայաստանում
Ցանկանո՞ւմ ես միանալ ամենամեծ կանաչ շարժմանը Հայաստանում
Օր
ժամ
Րոպե
Վայրկյան
Նպատակները
Նախապատմություն
2018թ. Սեպտեմբերի 15 հայտարարվել է Համաշխարհային մաքրության Օր: 150 երկիր արդեն միացել է շարժմանը, որոնց թվում են ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան և այլն: Այս տարի Հայաստանը նույնպես կմիանա նախաձեռնությանը:
Մեր նպատակը
Շնորհիվ բազմաթիվ հայերի ցուցաբերած քաջության և հետևողականության, այսօր երկրի ժողովուրդը հազվագյուտ և յուրահատուկ հնարավորություն ունի ընտրել իր սեփական ճակատագիրը և ստեղծել իր համար ավելի ցանկալի ապրելու պայմաններ: Նոր Հայաստանում աղբն անհանդուրժելի է:

Սեպտեմբերի 15-ին մենք բոլորս միասին դուրս ենք գալու, որ մաքրենք փողոցներն ու բնությունը աղբից: Մենք կտեսակավորենք պլաստիկ շշերն ու տարրաները, որոնք հետագայում կենթարկվեն վերամշակման: Մաքրման աշխատանքներից հետո, ստեծվելու է երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ տեղական և միջազգայն կազմակերպությունների հետ, այնպես, որ մեզնից յուրաքանչյուրը իր շուրջը նայելով և զարմանքով ասի. «Մեր երկիրն միթե± այսքան մաքուր չի եղել»:
Ով ենք մենք
Համաշխարհային Մաքրության Օրը Հայաստանում նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի կամավորների մի թիմ: Գործընկերների միանալու շնորհիվ շարժումը ավելի մեծ թափ է առնում ամբողջ Հայաստանում:
Ակունքները
10 տարի առաջ՝ 2008 թվականին, էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրեց իր չորս ընկերներին և առաջարկեց նրանց փորձել երկիրը մաքրել աղբից: Գաղափարը խենթ էր թվում, սակայն 2008 թ.-ի մայիսի 3-ին երկրի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդիկ: Ակցիան վերածվեց մեծ կամավորական շարժման, որը սկզբում գործում էր միայն Էստոնիայում, իսկ այս տարի նպատակ է դրել աղբից ազատել ամբողջ Երկիր մոլորակը:
$5 | $10 |$50 | $100
Ամեն ինչ սկսվեց մի պարզ գաղափարից, որն իր հերթին ուղղված է մեծ նպատակի: Հայաստանում Համաշխարհային Մաքրության օրը կամավորական շարժում է, որն հավաքագրում է անհատներին, հիմնադրամներին, կազմակերպություններին և քաղաքագան գործիչներին այս գաղափարի շուրջ: Աղբը ազդում է մարկանց, կենդանիների, ջրային ուղիների և շրջակա միջավայրի վրա: Մենք չենք կարող դա այդպես թողնել:

Եկեք աջակցենք այս շարժմանը՝ տարածելով այս գաղափարն ամենուրեք: Ձեր օգնությամբ գաղափարն հասանելի կդառնա ավելի մեծ թվով մարդկանց և կբերի իրական փոփոխությունների:

IDeA հիմնադրամը հանդիսանում է Հայաստանում Համաշխարհային Մաքրության Օրվա կազմակերպման գլխավոր աջակիցը: Բոլոր միջոցները փոխանցվում են հիմնադրամի բանկային հաշվին և մնում թափանցիկ: Նվիրատվության մասին զեկույցները կհրապարակվեն Սեպտեմբեր ամսվա վերջում:
Մեր Թիմը
Համաշխարհային Մաքրության Օրը Հայաստանում նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի կամավորների մի թիմ: Մի խումբ գործընկեր միացել են նախաձեռնությանը թերևս առաջին ամիսների ընթացքում, որոնց թվին են պատկանում Հայաստան Ծառատունկ ծրագիրը, WWF Հայաստանը, ՀՀ Բնապահպանության Նախարարությունը, ISSD NGO:
Գործընկերները
Շնորհակալություն մեր պաշտոնական գործընկերներն իրենց ֆինանսական աջակցության համար, նրանց շնորհիվ շարծումը դառնում է ավելի մեծ և ուժեղ:
Համախոհները
Ահա այն բոլոր կազմակերպություններն ու միությունները, որոնք միացել են շարժմանը և Սեպտեմբերի 15-ին օգնելու են մաքրել Հայաստանը:
Աջակիցները
Շնորհակալություն օգնության և աջակցության համար: Դա մեծ նշանակություն ունի մեզ և երկրի համար:
IDeA հիմնադրամը հանդիսանում է Հայաստանում Համաշխարհային Մաքրության Օրվա կազմակերպմանը գլխավոր աջակիցը:

Բոլոր միջոցները փոխանցվում են հիմնադրամի բանկային հաշվին և մնում թափանցիկ:
Հաջորդ քայլը
1
Պատրաստի՛ր մարտահրավերով տեսանյութը: Գրազ եկ, որ կարող ես դարձնել Հայաստանը կանաչ
2
Կարողացե՞լ ես հավաքագրել ավելի քան 30 հոգի սեպտեմբերի 15-ին, ապա գրիր մեզ, որպեսզի ստանաս քո մասնակցության սերտիֆիկատը և սթիքերները IDeA հիմնադրամի գրասենյակից:
3
Ցանկանո՞ւմ ես ներգրավվել երկարաժամկետ ծրագրում, ապա գրիր մեր էլ. հասցեին lets@cleanuparmenia.org, և մենք կապ կհաստատենք քեզ հետ
Կապվել մեզ հետ
Հետևի՛ր մեզ այս հղումներով և եղի՛ր երջանիկ:
Գրիր մեզ՝ lets@cleanuparmenia.org